ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2013թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը։
Ինչպես հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, 2013թ. պետբյուջեի եկամուտները կկազմեն մոտ 1 տրլն դրամ, իսկ ծախսերը՝ 1,120 տրլն դրամ, պակասուրդը նախատեսվում է 120 մլրդ դրամի սահմաններում:
Հաշվի առնելով, որ 2012թ. պետբյուջեում եկամուտները նախատեսված էին 911,60 մլրդ դրամի չափով, ծախսային մասը՝ 1044,1 մլրդ դրամի չափով, իսկ պակսուրդը՝ 132,5 մլրդ դրամի չափով, պետք է նշել, որ նոր պետբյուջեի ցուցանիշներն ավելի բարձ կլինեն:
ՀՀ հանրապետական գործադիր մարմիններին հանձնարարվել է մեկ շաբաթվա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ ՀՀ 2013թ. պետբյուջեի օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ։
Որոշվել է սեպտեմբերի 10-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել ՀՀ պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները։