7 սեպտեմբերի 2012 - 10:18 AMT
Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակ է տարել Իրանի նկատմամբ

Հայաստանի կանանց հավաքականը սեպտեմբերի 6-ին շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում հաղթանակ է տարել Իրանի նկատմամբ:

Հայ շախմատիստուհիներից հաղթանակներ են տոնել առաջին և չորրորդ համարները:

Էլինա Դանիելյանը պարտության է մատնել Ատոուսա Պաուրկասհիանին, Մարիա Կուրսովան` Շաեստե Գադերպուրին:

Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը ոչ ոքի են խաղացել Սարասադաթ Հադեմալշարիեի և Գազալ Հակիմիֆարդի հետ:

Հայ շախմատիստները հավաքել են 14 միավոր և մրցաշարային աղյուսակում բարձրացել են 6-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակի առաջատարը Չինաստանն է 16 միավորով:

10-րդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Ռուսաստանի հետ, որը 2-րդ տեղում է: