2000 թվականից մինչև 2011 թվականը վերաբնակեցման ծրագրով նախատեսված 67 հազար բնակչից վերաբնակեցվել է 25-30 հազարը:
Այս մասին այսօր լրագրողների եհտ հանդիպմանն ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Միանսյանը:
Ըստ նրա` ազատագրված տարածքների բնակեցումը լուրջ ռազմավարական նշանակություն ունի, ու թեև կառավարությունը այդ ուղղությամբ ծրագրեր իրականացնում է, սակայն դրանք համալիր բնույթ չունեն և ցանկալի արդյունք չեն տալիս:
«Հիմնական խոչընդոտներից է Արցախի կյանքի ընդհանուր սոցիալ- տնտեսական վիճակը , պետք է ակտիվացնել ներդրումային քաղաքականությունը` օգտագործելով նաև սփյուքի ռեսուրսները»,-ասաց Մինասյանը :
Մինասյանը կարծում է, որ վերաբնակեցման ծրագիր ավելի արդյունավետ իրականացնելու համար պետք է ծրագրում թվում ներառել ԱՊՀ երկրներ գաղթած մեր հայրենակիցներին :