
Ըստ արևմտյան վերլուծաբան Ֆիլ Սթիվենսի, հուսալի տարբերակ կա, որը կհամոզի Թեհրանին, որ անհրաժեշտ է միջուկային ռումբ ստեղծել՝ դա Իսրայելի հարձակումն է Իրանի վրա, հայտնում է «Ւնտերֆաքսը»:
«Ներխուժելով Իրաք՝ Արևմուտքը սխալ գործեց, քանի որ անտեսեց հետևանքները: Նմանատիպ իրավիճակ է նաև Իրանի հարցում: Եթե Արևմուտքն Իրանի վրա հարձակվի, վերջինս անմիջապես կարձագանքի՝ միջուկային զենք ստեղծելով»,-ասել է նա:
Իր դեմ հարձակման դեպքում Իրանը մի շարք քայլեր կձեռնարկի՝ փակման սպառնալիքի տակ կհայտնվի Օրմուզի նեղուցը, լիբանանյան «Հեզբոլլահը» կարող է հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ և այլն:
«Հարձակումն Իրանի դեմ հակառակ արդյունքները կունենա»,-ասել է Սթիվենսը: