7 սեպտեմբերի 2012 - 16:32 AMT
Նեթանյահուն «պայթել է» Իրանի հարցում Օբամայի քաղաքականությունից

ԱՄՆ կոնգրեսական Մայք Ռոջերսը, որը ներկա էր օգոստոսին վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հանդիպմանը, պատմել է, որ Նեթանյահուն «պայթել է» Իրանի հարցում Օբամայի քաղաքականության անորոշությունից: Կոնգրեսական Մայք Ռոջերսը պատմել է այդ մասին Միչիգանի WRJ ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Իսրայելն այժմ չի հավատում, որ ԱՄՆ վարչակազմը լուրջ է ինչպես երբեք, և ինչն ավելի կարևոր է, դրան չեն հավատում իրանցիները»,-ասել է Ռոջերսը: «Այդ պատճառով Իրանի միջուկային ծրագիրը շարունակվում է»,-ասել է քաղաքական գործիչը, գրում է ZMAN.com-ը: