7 սեպտեմբերի 2012 - 17:12 AMT
Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 50

Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարները դժվարությամբ են հասնում հեռավոր գյուղեր, որտեղ ճանապարհները սողանքների ու փլուզումների պատճառով արգելափակված են:

Ըստ Չինաստանի սեյսմաբանական կենտրոնի, 5,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի ունեցավ ուրբաթ օրը Պեկինի ժամանակով 11:19-ին:

Ընդհանուր առմամբ տարերքից տուժել է 700 հազար մարդ: Ավերվել և վնասվել է շուրջ 20 հազար տուն: