7 սեպտեմբերի 2012 - 17:07 AMT
Ժան Տոդտ. Ֆորմուլա-1-ում թիմերի ծախսերը պետք է կրճատվեն 30 տոկոսով

Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Ժան Տոդտը կարծում է, որ առաջիկա 3 տարիներին Ֆորմուլա-1-ում թիմերի ծախսերը պետք է կրճատվեն 30 տոկոսով, որպեսզի չկորցնեն մրցաշարի մասնակից որոշ թիմերի:

«Ծախսերի նվազեցումը իմ գլխավոր նպատակն է, քանի որ դրանք պետք է նվազեցվեն 30 տոկոսով մի քանի տարիների ընթացքում, հակառակ դեպքում մի քանի թիմեր կկորցնենք: Ֆորմուլա-1-ը պետք է բոլորի համար բիզնես հանդիսանա»,-Տոդտի խոսքը հաղորդում է championat.com-ը:

Նա նաև հավելել է, որ 2014-ին ուժի մեջ մտնող նոր կանոնադրության ընդունմամբ, որը նախատեսում է V6 շարժիչների կիրառում, իրենք մի քայլ առաջ են կատարել: