7 սեպտեմբերի 2012 - 18:34 AMT
Ամառային ճամբարը, որտեղ Բրեյվիկը կրակ էր բացել երիտասարդների վրա, կվերաբացվի

Նորվեգիայի Աշխատանքային կուսակցության երիտասարդական բաժինը հայտարարել է Ուտոյա կղզու ամառային ճամաբարի աշխատանքները վերականգնելու մասին: Այնտեղ 2011-ի հուլիսին ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը զանգվածային սպանություն է գործել, հաղորդում է Lenta.ru-ն:

Ինչպես հաղորդել է կազմակերպության առաջնորդ Էսկիլ Պեդերսոնը, ճամբարի վերաբացումը կլինի այնտեղ զոհված մարդկանց հիշատակը հարգելու լավագույն միջոցը:

Ամառային ճամբարի վերականգնման համար ծրագրվում է ծախսել մոտ 10 մլն դոլար, որոնք ստացվել են մասնավոր նվիրատուներից:

Շինարարական աշխատանքները պետք է սկսվեն այս տարի ամռանը և ավարտվեն 2014-ին: