7 սեպտեմբերի 2012 - 18:36 AMT
Երևանի կրկեսի շենքը վաղը կպայթեցվի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, վաղը ժամը 15.30-16.30-ի սահմաններում Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ մայրաքաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում։

Պայթեցման աշխատանքները կիրականացվեն ՀՀ ԱԻՆ սակրավորների ու պայթեցնողների մասնագիտացված խմբի կողմից։ Տեղում հերթապահություն կիրականացնեն փրկարար ծառայության ուժերը և ոստիկանության աշխատակիցներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով` ժամը 15.30-16.30-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի կրկեսին հարող փողոցների երթևեկությունը` սկսած Երևանի քաղաքապետարանի, «Փեթակ» առևտրի կենտրոնի և «Այրարատ» կինոթատրոնի մոտից։