8 սեպտեմբերի 2012 - 13:31 AMT
Այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է

Այսօր՝ սեպտեմբորի 8-ին, Լրագրողների համերաշխության միջազգային օրն է: Այն նշվում է 1958թ. Բուխարեստում լրագրողների միջազգային կազմակերպությունների կոնգրեսի որոշմամբ:

Այդ օրը բոլոր երկրների լրագրողներն ու պարբերականները պետք է իրենց համերաշխությունը դրսևորեն հատկապես սեփական իրավունքների պաշտպանության հարցում: 1943թ. այս օրը Գերմանիայում մահապատժի ենթարկվեց չեխ լրագրող, գրող և հակաֆաշիստ Յուլիուս Ֆուչիկը: Ֆուչիկը հայտնի դարձավ աշխարհին «Ռեպորտաժ պարանը վզին» գրքի շնորհիվ, որը գրել էր Պրահայի բանտում:

Նրա մահվանից հետո գիրքը թարգմանվեց 70 լեզուներով, իսկ 1958 թվականից նրա մահվան օրը նշվում է որպես Լրագրողների համերաշխության միջազգային օր: