8 սեպտեմբերի 2012 - 15:20 AMT
Սևան քաղաքում վրաերթից 35-ամյա տղամարդ է մահացել

Սեպտեմբերի 8-ի գիշերը հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի երկաթգծի կայարանի մոտից իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ. ծնված Նվեր Սերգեյանի դիակը:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, ոստիկանները պարզել են, որ ժամը 23.00-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել Նվեր Սերգեյանի և 1976 թ. ծնված Արամ Ղազարյանի միջև, որի ընթացքում Ղազարյանը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով մահացու վրաերթի է ենթարկել Ն. Սերգեյանին և դիմել փախուստի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Ղազարյանին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: