Մի քանի դոլարով ամերիկյան հնոտիների շուկայում գնված նկարը կարող է պատկանել ֆրանսիացի իմպրեսիոնիստ Պիեր Օգյուստ Ռենուարի վրձնին, հաղորդում է BBC-ն:
Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում նկարը ձեռք է բերել տեղի բնակիչներից մեկը:
Potomack աճուրդի տան մասնագետները կարծում են, որ խոսքը գնում է Paysage Bords de Seine կտավի մասին, որը թվագրվում է 1879-ին:
Նկարի մոտավոր արեժքը կազմում է 100 հազար դոլար: