8 սեպտեմբերի 2012 - 18:07 AMT
ՌԴ ԱԳՆ. ԿԺԴՀ միջուկային խնդրում պետք է խուսափել կտրուկ քայլերից

Կորեական միջուկային խնդրի բանակցությունների վերսկսմանը մասնակից բոլոր կողմերը պետք է խուսափեն կտրուկ քայլերից, կարծում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք կոչ ենք անում, որպեսզի ավելի ակտիվ պայմաններ ստեղծվեն այդ բանակցությունների (վեցակողմ) վերսկսման համար, շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը, որոնք մասնակցում են բանակցություններին, խուսափեն կտրուկ քայլերից, չսադրեն միմյանց»,- Լավրովի խոսքերը հաղորդում է «Ռոսբալտը»: