25 փետրվարի 2005 - 20:54 AMT
ՊԱԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՌՈՄԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ
Հռոմը հետաքրքրված է հակամարտությունների կարգավորմամբ, մասնավորապես, ղարաբաղյան, որը խոչընդոտում է Հարավային Կովկասի սոցիալական եւ քաղաքական զարգացմանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Նա բարձր է գնահատել երկրում խոր բարեփոխումների իրականացման ուղղությամբ ադրբեջանական ղեկավարության գործողությունները: «Բաքուն աստիճանաբար ինտեգրվում է եվրոպական եվ եվրատլանտյան կառույցներում»,- հայտարարել է Ս.Բեռլուսկոնին: