10 սեպտեմբերի 2012 - 10:14 AMT
«Ալ-Քաիդան» պատրաստվում է ոչնչացնել Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքին

Պատմության հեգնանքի ամենադրամատիկ դրսևորումներից է տեղեկությունն այն մասին, որ Սաուդյան Արաբիայում «Ալ-Քաիդայի» նոր կառույցը իր առջև խնդիր է դրել ոչնչացրել թագավորական ընտանիքին:

Strategic Paradigms ամերիկյան հետազոտական ինստիտուտի ղեկավարի խոսքով, Սաուդյան «Ալ-Քաիդան» ահռելի կործանիչ պոտենցիալ ունի և հենց թագավորության կայունության համար սպառնալիքի է վերածվում:

Եթե հաջողվի գահընկեց անել թագավորական ընտանիքին, դա կլինի կազմակերպության գլխավոր հաղթանակներից, հաղորդում է MIGnews.com-ը: