
Եվրոպայի պարտքային ճգնաժամը վերաբերում է ընդհանուր արժեքներին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին, հաղորդում է Reuters-ը: Այս կարծիքը նա հայտնել է Սարաևոյում Հանուն համաշխարհային խաղաղության ամենամյա հանդիպման ընթացքում:
Ստեղծված իրավիճակում Իտալիայի վարչապետը կոչ է արել ԵՄ պետություններին հաստատել իրենց հավատարմությունը միասնությանը: «Երբ փորձում ես հաղթահարել ճգնաժամը, ապա շատ կարևոր է միավորել մարդկանց, այլ ոչ թե պառակտել»,-ընդգծել է նա:
Իտալիայի վարչապետն առաջարկել է Հռոմում անցկացնել ԵՄ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպում` նվիրված պոպուլիզիմի և նացիոնալիզմի հաղթահարմանը: Այս նախաձեռնությանը իր հավանությունն է տվել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, հաղորդում է ՌԲԿ-ն: