10 սեպտեմբերի 2012 - 12:21 AMT
Վրաստանի վարչապետի հավակնորդ. ՆԱՏՕ-ի մեղքով մենք կորցրեցինք Հարավային Օսեթիան և Աբխազիան

Առաջին օրենքն, որը պատրաստվում են ընդունել լեյբորիստները իշխանության գալու դեպքում, կլինի ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարվելը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունից վարչապետի թեկնածու Շալվա Նաթելաշվիլին Առաջին ալիքի եթերում:

«Վրաստանը պետք է վերականգնի իր անկախությունն, այդ թվում նաև արտաքին քաղաքականության ոլորտում, հրաժարվի անդամակցությունից ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ի մեղքով մենք կորցրեցինք Հարավային Օսեթիան և Աբխազիա: Առաջին օրենքը, որ մենք կընդունենք իշխանության գալու դեպքում, կլինի ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարվելը և մեր զորքերը Աֆղանստանից դուրս բերելը: Դա օտարների պատերազմն է, Սահակաշվիլին մեր զինվորներին այնտեղ է գործուղել իր աթոռը պահպանելու համար»,-ասել է Նաթելաշվիլին:

Շալվա Նաթելաշվիլին վստահ է, որ Վրաստանի համար ամենամեծ սպառնալիքը «Սահակաշվիլիի հանցավոր քաղաքականությունն է», հայտնում է Գրուզիա Online-ը: