26 փետրվարի 2005 - 16:59 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՌՆՈՒՄ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ երկրում չկա ուժեղ ընդդիմություն եւ, հետեւաբար, չկան նախադրյալներ վրացական կամ ուկրաինական հեղափոխական սցենարների իրականացման համար: «Կայունության լավագույն երաշխիքը արդյունավետ եւ եռանդուն իշխանությունն է, հասցեագրված եւ կշռադատված արտաքին քաղաքականությունը», - հայտարարել է Ռ.Քոչարյանը «Գոլոս Արմենիի» թերթին» տված հարցազրույցում: «Եթե իշխանությունը թույլ է, միշտ կգտնվի ինչ-որ մեկը, որ կփորձի խլել այն, իսկ եթե դժգոհները շատ են, ապա այդ ինչ-որ մեկը կարող է հենվել նրանց վրա, եթե իշխանությունը խանգարում է այս աշխարհի ուժեղներից մեկին, այդ փորձերը կստանան արտաքին սնուցում: Վրաստանում եւ Ուկրաինայում աշխատել են բոլոր երեք գործոնները: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ներկայումս Հայաստանում չկա ուժեղ ընդդիմություն: «Որքան բարձր է ընդդիմության մակարդակը, այնքան բարձր է իշխանության հանդեպ հասարակության պահանջկոտության մակարդակը, թույլ ընդդիմությունը բարոյալքում է իշխանություններին եւ խթանում է հանրության ապատիան, ես հանդես եմ գալիս ուժեղ ընդդիմության ձեւավորման օգտին»,-ասել է Քոչարյանը: