10 սեպտեմբերի 2012 - 14:35 AMT
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը պահանջել է Իրանից Փարչինի միջուկային օբյեկտ այցելելու անհապաղ թույլտվություն

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն պահանջել է Իրանից Փարչինի միջուկային օբյեկտ այցելելու անհապաղ թույլտվություն, որտեղ, ինչպես ենթադրում են կազմակերպության անդամները, կարող են միջուկային հետազոտություններ կատարվել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ըստ Ամանոյի, «Փարչինում որոշ գործողությունները», այն է՝ տարածքի մաքրման աշխատանքները կարող են բացասական հետևանքներ ունենալ ՄԱԳԱՏԷ-ի հետաքննության համար, եթե տեսուչներին չթույլատրվի այցելել օբյեկտ, հայտնում է ՌԲԿ գործակալությունը:

Մեկ ամիս առաջ Իրանը հերթական անգամ «անհիմն» անվանեց Փարչինում միջուկային մշակումների մասին ենթադրությունները: