10 սեպտեմբերի 2012 - 20:17 AMT
The New York Times. Երկու իրադարձություններ, որոնք սպառնում են Հարավային Կովկասում պատերազմի վերսկսմանը

Վերջերս տեղի են ունեցել երկու իրադարձություններ, որոնք կարող են հանգեցնել ռազմական գործողությունների, առանաց այն էլ լարված Կովկասում, գրում է Ուէսլիան համալսարանի պրոֆեսոր Պետեր Ռուտլանդը` The New York Times-ում հրապարակված «Երկու քայլ հետ Կովկասում»:

Առաջինը` Հունգարիայից հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտանաձնում է Ադրբեջանին և երկրի նախագահի կողմից նրան ներում շնորհելը: Այս քայլը խստորեն քննադատել են Վաշինգտոնը, Մոսկվան և եվրոպական երկրները:

Բացի հիմնական միջազգային օրենքների և արդարադատության նորմերի խախտումներից, իր որոշմամաբ Բաքուն ամբողջ աշխարհին վտանգավոր ազդանշան տվեց, որ Ադրբեջանի կառավարությունն ընդունելի է համարում հայերի սպանությունը: Ինչպես երևում է, 1992-1994թթ կրած պարտության ցավն այնքան խորն է, որ անգամ սպանությունը նրանց համար ներելի է: Դրանից հետո անգամ չարժե խնդրել Ղարաբաղի հայերին ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որը ենթադրում է Ղարաբաղի ներառումը Ադրբեջանի կազմում, գրում է Ռուտլանդը:

Ըստ նրա, միայն այս իրադարձությունը կարող էր ի չիք դարձնել դիվանագետների և ակտիվիստների` փոխադարձ վստահության մթնոլորտ կառուցելու բազմամյա ջանքերը, առանց որի յուրաքանչյուր խաղաղ կարգավորում կմնա անիրականանալի երազանք:

Սակայն իրավիճակը ավելի սրվեց պակաս նշանակալի, սակայն ուշադրության արժանի իրադարձությամբ: Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հարգել է երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հիշատակը` նրա հուշարձանին ծաղկեպսակ դնելով: Գուցե սա ԱՄՆ բոլոր դեսպանների համար սովորական գործողություն է, սակայն լուսանկարիչները ֆիքսել են մի պահ, որտեղ Մորնինգսթարը գլուխ է խոնարհել հուշարձանի առջև, չնայած որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել էր այս փաստը:

Այս կերպ, Մորնինգսթարը միանգամից երկու սխալ ազդանշան տվեց:

Նախ, այս քայլը կարող է առաջացնել դեմոկրատ-ակտիվիստների հիասթափությունը, ովքեր այդ կերպ կհամոզվեն, թե ինչպես է ԱՄՆ-ն վախկոտի նման պաշտպանում բռնապետությունը` որպես կառավարման համարման ձև, ինչին ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականությունից:

Երկրորդ, սա կարող է ազդանշան հանդիսանալ Հայաստանի և նրա գործընկեր Ռուսաստանի համար, որ ԱՄՆ-ն անխոս սատարում է Ադրբեջանի կառավարությանը և ռազմավարական շահերը` կասպյան նավթը, մուտքը Կենտրոնական Ասիա, Իրանի կործանումը, ավելի բարձր է դասում մարդու իրավունքներից և ժողովրդական սկզբունքներից: Դրանից հետո, դժվար թե Հայաստանը ԱՄՆ կողմից ակնկալի արդարություն ղարբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Այսպես, երբ Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտը 1970թ գլուխ խոնարհեց Վարշավայի գետտոյի զոհերի հիշատակի առջև, այս քայլը շրջադարձային հանդիսացավ և մոռացնել տվեց գերմանական նախկին չարագործությունները: Իսկ 2010-ին Պուտինը ծնկի իջավ լեհ սպաների հուշահամալիրի առջև: Վերջիններս գնդակահարվել էին Ստալինի հրամանով և այդ կերպ լեհերի հետ հաշտություն ազդարարեց:

Միակ բանը, որ պետք է Կովկասում, առաջանորդներն են, ովքեր Բրանդտի և Պուտինի օրինակով քաջություն կունենան զղջալու, հանդիպելու իրենց նախկին հակառակորդներին և խախղ ապրելու ճանապարհներ փնտրելու: Սակայն կարող ենք դրան շատ երկար սպասել, գրում է Պետեր Ռուտլանդը: