11 սեպտեմբերի 2012 - 09:14 AMT
«Հայկական ժամանակ». Ինքնասպանություն գործած զինվորը Բյուրակնի գյուղապետի որդին է

Նախօրեին Երևանի Քանաքեռի զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արման Սարգսյանի դին: Թերթը գորւմ է, որ նա Շիրակի Բյուրակն գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Սեյրան Սարգսյանի որդին էր: Նույն օրը հայրը վերընտրվել է գյուղապետի պաշտոնում։

«ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից երեկ հայտնեցին, որ զինծառայողի մահվան հետ կապված ՀՀ ՊՆ ՔԾ 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 110-րդ հոդ. 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը) հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Մեր տեղեկություններով, զինծառայողի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածք բերանի խոռոչում, նրա դին հայտնաբերվել է ժամը 02:15-ի սահմաններում' զորամասի պահակային ծառայությունում: Արմանը զորակոչվել էր 2011-ի գարնանը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը :