Սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում հարգում են ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակը: Նյու Յորքում, Վաշինգտոնում և Փենսիլվանիայում ընկած ինքնաթիռում մահացել են շուրջ երեք հազար մարդ:
Նյու Յորքում WTC աշտարակների կործանման տեղում հուշակոթողի կառուցումը շարունակում է բանավեճեր առաջացնել ամերիկացիների շարքում: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, հուշակոթողի ողջ նախագիծը, դրա ավարտից հետո, կարժենա շուրջ 700 մլն դոլար: Սակայն համալիրի ամենամյա ծախսերը կկազմեն շուրջ 60 մլն դոլար:
2001-ի սեպտեմբերի 11-ի առավոտյան 19 ահաբեկիչներ, որոնք հարում էին «Ալ Քայիդային», բաժանվելով 4 խմբերի, գրավեցին չորս ուղևորատար ինքնաթիռներ: Ահաբեկիչները երկու օդանավերն ուղորդեցին Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների վրա, որոնք գտնվում էին Նյու Յորքում` Մանհեթենի հարավային մասում: 19 ահաբեկիչներից բացի հարձակումների արդյունքում մահացել են 2977 հոգի աշխարհի 57 երկրներից, ևս 24-ն անհայտ կորել են: Այդ հարձակումների համար պատասխանատվությունն ընկնում է «Ալ Քայիդա» ահաբեկչական կազմակերպության վրա: