11 սեպտեմբերի 2012 - 10:57 AMT
Սիրիական բանակը գրոհայիններից մաքրում է Հալեպի թաղամասերը

Նախօրեին սիրիական բանակը սկսել է Հալեպի արևելյան ծայրամասերը ահաբակիչներից մաքրելու օպերացիան»: Հենց այստեղ են կենտրոնացված զինված ընդդիմության հիմնական խմբավորումները: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, թաղամասերի մաքրումը «որոշակի ժամանակ կպահանջի»: Օպերացիան սկսվել է կիրակի օրը քաղաքի արևմտյան հատվածում տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունից հետո:

Մինչ այդ Ժնևում ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Նավանետհեմ Պիլլեյը դիմել է սիրիական ընդդիմությանը, նշելով, որ նրանք հույսեր չփայփայեն, որ Ասադի հեռանալուց հետո, իրենց նկատմամբ դատական գործընթաց չի սկսվելու:

Կահիրեում միևնույն ժամանակ առաջին նիստն է գումարել Սիրիայի հարցով տարածաշրջանային կոնտակտային խումբը, որի ստեղծման նախաձեռնողն է Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին: