11 սեպտեմբերի 2012 - 16:07 AMT
Հայաստանը և Լյուքսեմբուրգը կխորացնեն համագործակցությունը ֆինանսական հատվածում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. «Հույս ունենք, որ Ձեր այցը Հայաստան հնարավորություն կտա բացահայտել մեր երկրների միջև կապերի ամրապնդման ուղիները»:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանը, մասնավորապես, ֆինանսական հատվածում կապերի հաստատմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, Եվրոպայում առկա քաղաքական և տնտեսական իրավիճակին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: