Այս տարվա հոկտեմբերին Աշխաբադում տեղի կունենա ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստ Թուրքմենստանի նախագահության շրջանակներում:
Երեքշաբթի օրը խորհրդի անցկացման հարցերը քննարկվել են ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Իլյա Շեստակովի և ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի փոխնախագահ Ալադին Կուլի Զադեի հանդիպմանը:
Աշխաբադում տեղի կունենա նաև միջազգային գիտագործնական համաժողով ԱՊՀ պարենային անվտանգության բարձրացման մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: