11 սեպտեմբերի 2012 - 16:25 AMT
Սեպտեմբերի 11-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 411,69 դրամ

Սեպտեմբերի 11-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է 3,5 մլն դրամի առք և վաճառք 1 ԱՄՆ դոլարի դիմաց 410,49 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410,50 դրամ:

Միաժամանակ, սեպտեմբերի 11-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 411.69 դրամ` սեպտեմբերի 10-ի համեմատ կրճատվելով 0.41 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 526.80 դրամ` ավելանալով 0.22 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0.01 կետով` մինչև 12.98 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: