11 սեպտեմբերի 2012 - 18:39 AMT
Անկարան Թարիք ալ-Հաշեմիին չի հանձնի Իրաքի իշխանություններին

Պաշտոնական Անկարան հրաժարվել է Իրաքին հանձնել երկրի վարչապետ Թարիք ալ-Հաշեմիին, ով հայրենիքում մահապատժի է դատապարտվել, հաղորդում է Agence France-Presse-ը:

«Մենք հյուրընկալության մեջ չենք մերժի նրան և թույլ կտանք ազատորեն մնալ Թուրքիայում այնքան ժամանակ, որքան նա կցանկանա: Մենք նրան չենք հանձնի».-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հաշեմին հայտարարել է, որ իրաքյան հակամարտության ընթացքում բազմաթիվ հարազատներ կորցնելով, պարզապես չէր կարող իրականացնել իրեն վերագրվող հանցագործությունները: