11 սեպտեմբերի 2012 - 18:17 AMT
ԼՂՀ ԱԳՆ-ում քննարկել են բանակցային գործընթացի հեռանկարները

Սեպտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին, ով Ստեփանակերտ է ժամանել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում սեպտեմբերի 12-ին կայանալիք դիտարկման առթիվ:

Հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում տիրող իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարներին:

Հանդիպման մասնակիցները նշել են հրադադարի ռեժիմի և տարածաշրջանային կայունության պահպանման անհրաժեշտությունը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: