11 սեպտեմբերի 2012 - 19:08 AMT
Իրանի ԶԼՄ-ները ապացույցներ են ներկայացրել, որ ՆԱՏՕ-ն սատարում է սիրիական ընդդիմությանը

Սիրիայի հյուսի-արևմուտքում տեղակայված Իդլիբ նահանգում զինվորականները ապստամբներից առգրավել են սպառազինություն և ռազմատեխնիկա, որոնց վրա մակված է ՆԱՏՕ :

Իրանի ԶԼՄ-ները որպես ապացույց ներկայացրել են լուսանկարներ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Պաշտոնական Թեհրանը բազմիցս մեղադրել է ՆԱՏՕ-ին` սիրիական ընդդիմությանն աջակցելու մեջ:

Իր հերթին Արևմուտքը Իրանի մեղադրում է Բաշար Ասադի ռեժիմին սատարելու մեջ: