12 սեպտեմբերի 2012 - 11:57 AMT
Մահացել է ՌԴ ակադեմիկոս Առնոլդ Ադամյանը

Ռուսաստանի հայերի միությունը խորը վշտով հայտնում է, որ կյանքի 78-րդ տարում վախճանվել է Ռուսաստանի հայերի միության խորհրդի և վարչության անդամ, ՌՀՄ Մոսկվայի բաժանմունքի փոխնախագահ, ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Առնոլդ Ադամյանը:

Առնոլրդ Ադամյանն ականավոր վիրաբույժ է, որը փայլուն է կատարել եզակի վիրահատությունները, որոնք նմանը չունեն համաշխարհային պրակտիկայում:

Ռուսաստանի հայերի սոցիալական գործունեության մեջ մեծ դերակատարություն ունի Ռուսաստանի հայերի միության բժշկության գծով հանձնաժողովը, որը կազմակերպել և գլխավորում էր Առնոլդ Ադամյանը: Նրա կամեցողությունը մարդկանց հանդեպ և մարդասիրությունն անսահման էին: Մեծաթիվ հայրենակիցներ են դիմել նրան աջակցության համար ամենատարբեր հարցերով և միշտ ստացել են անհրաժեշտ օգնությունը:

Նա նաև բանաստեղծությունների ժողովածուի հեղինակ է: