Ան-28 ինքնաթիռի վթրային վայրէջքի ժամանակ Կամչատկայում 10 մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, զոհվածների թվում նաև երեխա կա:
Վթարային վայրէջքի վայրում փրկարարները հարթակ են պատրաստում Մի-8 ուղղաթիռի համար, որով չորս տուժածներին պետք է հիվանդանոց տեղափոխեն:
12 ուղևորներից և անձնակազմի 2 անդամներից զոհվել է 10 մարդ, չորսը վիրավոր են:
Ան-28-ը ուղևորատար չվերթ էր կատարում: Վթարային վայրէջքը կատարվել է Պալանա ավանից 10 կմ հեռավորության վրա:
Պատահարի փաստով քրեական գործ է հարուցվել «Օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտում» հոդվածով՝ ՌԴ ՔՕ 263 հոդված: