Այսօր Հալեպից տեղեկատվություն էր ստացվել, որ երեկ երեկոյան Երևանից Հալեպ ուղևորված ինքնաթիռը հայտնվել է կրակահերթի տակ, ինչի հետևանքով 4 հայ զոհվել է, 10-ը՝ վիրավորել: Քիչ առաջ ճշտված տեղեկությունների համաձայն՝ ազաբանակայինների կրակահերթի տակ է հայտնվել ոչ թե ինքնաթիռը, այլ օդանավակայանից ուղևորներին փոխադրող մեքենան:
Հիշեցնենք, որ զոհված հայերի ինքնությունը հայտնի է՝ Հարութ Սուվարյան, Արսեն Փեփեջյան, Հրաչ Փեփեջյան և Մեսրոպ Աճեմյան: