12 սեպտեմբերի 2012 - 16:25 AMT
Հյուսիսային Կորեան հրաժարվել է Հարավային Կորեայի աջակցությունից

Պաշտոնական Փհենյանը չի ընդունի Հարավային Կորեայից ջրհեղեղից տուժածների համար նախատեսված մարդասիրական օգնությունը:

Երկրները չեն կարողացել պայմանավորվել առաջարկվող օգնության ծավալի մասին: Սեուլը մտադիր էր Հյուսիսային Կորեա առաքել 10 հազար տոննա ալյուր, արագ պատրաստման լապշա, և 10 մլրդ վոնի (8,9 մլն դոլար) դեղորայք: Սակայն Հյուսիսային Կորեան հրաժարվել է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Սեուլն ափսոսում է նման որոշման համար, սակայն բաց է թողնում «պատուհանը» այդ հարցի շուրջ հետագա բանակցությունների համար, հայտնել է իշխանությունների ներկայացուցիչը:

Օգոստոսի վերջին Հյուսիսային Կորեան տուժեց «Բոլավեն» թայֆունից, 50 մարդ զոհվեց, շուրջ 21 հազար կորեացիներ զրկվեցին իրենց կացարաններից: