Հունաստանի անմարդաբնակ կղզիները, որոնք գրավիչ են զբոսաշրջիկների համար, կարող են վարձակալության հանձնվել 30-50 տարով: Նման որոշում է կայացրել Հունաստանի սեփականաշնորհման գործակալությունը:
Ընդամենը նման կղզիները 6 հազարն են, գործակալությունը հետազոտել է 562-ը: «Մենք ընտրել ենք այն կղզիները, որոնք մոտ են մայրցամաքին, որտեղ զարգացած են ենթակառուցվածքները և որոնք սպառնալիք չեն ազգային անվտանգությանը»,-հայտնել է գործակալության գործադիր տնօրեն Անդրեաս Տապրանցիսը: Ըստ նրա, կղզիները վարձակալության հանձնելու համար հարկավոր է համապատասխան օրենք ընդունել: