Այսօր տեղի ունեցավ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարում էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Ինչպես հաղորդում է ՏԿՆ լրատվական ծառայությունը, նիստում ներկայացվել են աղբահանության եւ նախադպրոցական հաստատությունների գործունեության մասով տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման գործընթացի ուսումնասիրության արդյունքները:
Նիստում ներկայացվեցին նաև տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակի ընդհանուր բնութագրին առնչվող օրենսդրական դաշտի գնահատման եւ ուսումնասիրության արդյունքները: Նշվեց, որ գնահատումը կատարվել է պարտադիր, պատվիրակած, կամավոր լիազորությունների տարանջատման տեսանկյունից, հաշվի է առնվել նաեւ միջազգային փորձը:
Կոլեգիան ի գիտություն ընդունեց զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառում Տարածքային կառավարման նախարարության կողմից կատարված աշխատանքների մասին տեղեկանքը: Նշվեց, որ աշխատանքներն սկսվել են իրականացվել դեռեւս 2010թ-ից: Վերոնշյալ գործողությունների արդյունքում ներկայումս բոլոր համայնքներում ստեղծվել են զինապարտ քաղաքացիների գրանցամատյաններ, իսկ դրանց վարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է մարզպետարանների կողմից: