ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարում ամերիկացի ծովակալ Ջոն Նեֆմանը ելույթ է ունեցել հայրենասիրական ճառով վետերանների հանդեպ հարգանքի մասին՝ ռուսական ռազմանավերի ֆոնի վրա, հայտնում է «Ինտերֆաքսը» Navy Times-ի վրա հղումով:
«Անշուշտ, դրանք ռուսական նավեր են, անկասկած»,-հաստատել է ռազմածովային թեմաներով գրքերի հեղինակ Նորման Փոլմարը: Ինչպես նշում են փորձագետները, ծովակալի ետևում էկրանի վրա պատկերված էր առնվազն չորս ռուսական նավ: ԱՄՆ նախկին նավաստիները ապշած էին այն փաստից, որ ծովակալի ելույթն ուղեկցում էին ռուսական նավերի լուսանկարները, գրում է ամերիկյան պարբերականը: