12 սեպտեմբերի 2012 - 18:31 AMT
Սեպտեմբերի 25-ին, 4-րդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարը

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ 2012» ֆուտբոլային մրցաշարի մասնակից թիմերի վիճակահանությունը:

Մրցաշարին մասնակցում են պետական կառավարման 14 գերատեսչությունների թիմեր, որոնք բաժանված են երկու ենթախմբերի` 7-ական թիմերով:

«ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը հիմնադրվել է 2009 թվականին: Մրցաշարն անցկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմիցª ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ, որի կողմից տրամադրում են անհրաժեշտ մարզադաշտերը, մարզագույքը և մրցավարական կազմը:

«ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարն անցկացվում է 4-րդ անգամ, 1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվելու են համապատասխանաբար 600.000 ՀՀ դրամ, 400.000 ՀՀ դրամ և 200.000 ՀՀ դրամ պարգևներով, գավաթներով, մեդալներով և մարզահագուստներով, իսկ խաղերը կայանալու են Երևանի ՙՓյունիկի՚, Աշտարակի և Աբովյանի մարզադաշտերում: