12 սեպտեմբերի 2012 - 20:11 AMT
ՄԱԿ-ի ԱԽ-ն քննադատել է Լիբիայում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակումը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննադատել է Լիբիայում ամերիկյան հյուպատոսության վրա հարձակումը, ինչի արդյունքում սպանվել է դեպան Քրիստոֆեր Սթիվենսը և ևս երեք դիվանագետներ: «Արդարացում չկա այն բռնությանը, որը տեղի է ունեցել Բենգազիում: Մենք քննադատում ենք այս հանցագործությունը և ցավակցություն հայտնում զոհվածների ընտանիքներին»,-հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը:

Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»: