Ռոսկոսմոսը ծրագրում է մշակել տիեզերական աղբի հեռացման համակարգ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել է Ռոսկոսմոսի ղեկավար Սերգեյ Սավելևը` սեպտեմբերի 12-ին ելույթ ունենալով «Եվրոպան տիեզերքում` խնդիրներ ապագայի համար» միջազգային կոնֆերանսին: Վերջինս ընթանում է Բեռլինում` ILA-2012 ավիացիոն-տիեզերական ցուցահանդեսի շրջանակներում:
Սավելևի խոսքով, ակտիվացել է Ռուսաստանի և Եվրոպայի համագործակցությունը ֆունդամենտալ տիեզերական հետզոտությունների ոլորտում:
Հարկ է նշել, որ տիեզերական աղբին հետևելու ռուսական ծրագրին մասնակցում է նաև Բյուրականի աստղադիտարանը: