3 մարտի 2005 - 17:59 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԸ ԿՓՈԽԱՆԱԿՎԵՆ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ
Ադրբեջանցի երեք ռազմագերիներ Հիքմետ Տագիեւը, Հեյալ Աբդուլաեւը եւ Ռուսլան Բաշիրովը, որոնք գերեվարվել էին Լեռնային Ղարաբաղի զինծառայողների կողմից փետրվարի 15-ին, ոչ թե ուղղակի կփոխանցվեն Ադրբեջանին, այլ կփոխանակվեն հայ գերիների հետ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով Լեռնային Ղարաբաղի Գերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողովին: Նույն հաղորդագրության համաձայն, ադրբեջանցի ռազմագերիների առողջական վիճակը բավարար է: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հինգերորդ պաշտպանական տարածքի զինծառայողները փետրվարի 15-ին հայտնաբերել եւ գերի են վերցրել սահմանը խախտած երեք ադրբեջանցի զինծառայողներին: