13 սեպտեմբերի 2012 - 11:23 AMT
Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալը հեռացել է աշխատանքից

Այսօր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղեկալ, աշխատակազմի ղեկավար Աշոտ Վահանյանը: Այս մասին PanMENIAN.Net-ին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից:

Կարեն Անդրեասյանը խորև ափսոսանք է հայտնել Աշոտ Վահանյանի հեռանալու կապակցությամբ և բարձր է գնահատել գործակցության ողջ ընթացքում նրա աշխատանքն ու ներդրումը՝ մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնելիս:

Աշոտ Վահանյանն իր աշխատանքային գործունեությունը պատրաստվում է շարունակել մասնավոր ընկերությունում: