3 մարտի 2005 - 20:07 AMT
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ 7 ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ
Գյումրի քաղաքում ձերբակալվել են 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի 7 զինվոր` Վլադիմիր Զվյագինցեւը, Ալեքսանդր Կարտաշովը, Եվգենի Պենկովը, Ալեքսանդր Սամսոնովը, Ալեքսեյ Բուդաեւը, Իվան Պուգաչովը եւ Ալեքսանդր Լոգինը, տեղեկացնում է «Առավոտ» թերթը: 2004 թվականից մինչեւ 2005 թվականի փետրվարի 20-ը այդ զինվորականները կատարել են ավելի քան 14 հանցագործություն, այդ թվում նաեւ մեքենաների հափշտակում, գողություն: