Մի քանի օրից պատրաստ կլինի «Հին Երևան» նախագիծը: Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսում հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Երևանում ապամոնտաժվող և մշակութային արժեք ներկայացնող կառույցները կվերականգնվեն «Հին Երևան» նախագծի շրջանակներում: «Նախագծի շրջանակներում է նախատեսվում ապամոնտաժել նաև Աֆրիկյանների տունը Տերյան փողոցում: Քաղաքաշինական նախագծի համաձայն` Տերյան փողոցը պետք է շարունակվի և միանա Զաքյան փողոցին: Դրա հետ մեկտեղ փողոցի մայթերը պետք է ընդլայնվեն, իսկ Աֆրիկյանների տունը խոչընդոտում է այդ աշխատանքներին»,- նշեց նա` հույս հայտնելով, որ Աֆրիկյանների ապամոնտաժման հետ մեկտեղ կմեկնարկեն «Հին Երևան» նախագծի շինարարական աշխատանքները, և տունը կվերականգնվի Հին Երևանում: