14 սեպտեմբերի 2012 - 19:02 AMT
Ժիրինովսկի. Սաֆարովի կերպարի շուրջ կոնֆլիկտը կարող է հանգեցնել հայերի և ադրբեջանցիների շրջանում արյունալի վրիժառության գործողությունների

Մոսկվայում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու դեմ ուղղված հանրահավաքի ժամանակ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ենթադրել է, որ Սաֆարովի կերպարի շուրջ կոնֆլիկտը կարող է հանգեցնել հայերի և ադրբեջանցիների շրջանում արյունալի վրիժառության գործողությունների:

«Իսկապես կարող են լինել վրեժխնդիր քայլեր, երբ նրան ինչ-որ մեկը սպանի: Եվ դա կլինի արյունալի վրեժ, և կրկին մարդիկ կսպանվեն: Նրան կարող էին տեղափոխել, նա պետք է գոնե մի հինգ տարի նստեր, հետո կարող էին անաղմուկ բաց թողնել, հիվանդության պատճառով, որևէ մեկին չհայտարարելով: Իսկ այս պարագայում համարյա թե ծաղիկներով են դիմավորել: Իսկ դա կապված է մեծ գումարների հետ գործ ունենալու հետ: Փող շատ են տեսել, հիմա էլ տոնում են: Վրեժ լուծել հայերից: Նա բանտում չի նստելու: Դա ակնհայտ է»,-ասել է նա:

Ժիրինովսկու կարծիքով, հայկական հատուկ ծառայությունները կարող են որս սկսել ոչ միայն Ռամիլ Սաֆարովի, այլ նաև ադրբեջանցի ազդեցիկ գործարարների և քաղաքական գործիչների վրա: «Թող աշխատեն հայկական հատուկ ծառայությունները, որպեսզի հաջորդ անգամ մարդասպանին ազատ արձակելիս պատմությունը չկրնկվի: Այդ ամենը հատուկ ծառայությունների գործն է: Հանրահավաքներում մենք այս հարցը չենք լուծի: Թող նրանք աշխատեն: Եվ հնարավոր կլինի կանխել նմանատիպ գործողությունները: Ասել, որ 1 հայի սպանելով, դրա փոխարեն ձեզ մոտից կանհետանան 5 հարուստներ: Եվ ինչ եք անելու: Այդ ժամանակ կմտածեն, որ մենք սրան կփրկենք, իսկ մեզանից մեր երեխաներին չեն խլի: Նրանք էլ բանակում շատ ադրբեջանցիներ ունեն: Այնտեղ նույնպես կարող է մեկն անցնել, նռնակ նետել և մի ամբողջ դասակ կզոհվի: Այնտեղ ցանկության դեպքում միջոց կգտնեն»,-ասել է Ժիրինովսկին: