14 սեպտեմբերի 2012 - 20:35 AMT
Ճապոնիան որոշում է կայացրել հրաժարվել ատոմային էներգետիկայից

Ճապոնիայի նոր ռազմավարության համաձայն, երկիրը մտադիր է մինչև 2040թ լիովին հրաժարվել ատոմային էներգետիկայից: Այս ռազմավարությունը հաստատվել է երկրի վարչապետ Յոսիհիկո Նոդայի կողմից:

Այս կարևոր քաղաքական որոշումը կայացվել է Ֆուկուսիմա ԱԷԿ-ում կայացած վթարից 18 ամիս անց, սակայն առաջացրել է ձեռներեցների առանձին խմբերի բողոքը, հաղորդում է Ինտերֆաքսը: Գերմանիան ևս նման մտադրություն հայտնած երկիր է: