ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դատապարտել է մի շարք հարձակումները օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների վրա մի շարք մահմեդական երկրներում և պահանջել է կառավարություններից կատարել պարտավորությունները օտարերկրյա առաքելությունները պաշտպանելու վերաբերյալ:
ՄԱԿ ԱԽ անդամ երկրները հաստատել են, որ նման գործողություններն արդարացում չունեն: Նախօրեին ՄԱԿ ԱԽ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է նաև «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը՝ ենթադրելով, որ դրա նպատակը հենց անհանդուրժողականության տարածումն էր ու արյունահեղությունը:
Լիբիայի Բենգազի քաղաքում գտնվող ԱՄՆ հյուպատոսության մոտ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել են այդ երկրում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը և ևս երեք դիվանագետներ:
Հարյուրավոր ցուցարարներ Սուդանի մայրաքաղաք Խարտումում գրոհել են միանգամից երեք դիվանագիտական ներկայացուցչություններ: «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ, ցուցարարները գրոհել են ԱՄՆ, Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանատները: