«Միջազգային եվրոպական շարժումը» աջակցում է իր անդամ երկրների անդամակցությանը ԵՄ-ին, սակայն դժվար է երկիրը մերձեցնել Եվրոպային, քանի դեռ հակամարտություն կա»,-ասել է «Եվրոպական շարժման» գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն:
«Անհնար է լիովին ինտեգրվել Եվրոպային հարևաններից մեկի հետ հակամարտության պայմաններում»,-ասել է «Եվրոպական շարժման» գլխավոր քարտուղարը Բաքվում ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ կարևոր է չթուլացնել բանակցությունները Ղարաբաղի հարցի շուրջ: «Եվրոպական շարժումն ի զորու չէ լուծել ղարաբաղյան խնդիրը, սակայն պատրաստ է ուժերի ներածին չափով նպաստել վստահության հաստատմանը Հայաստանի ու Ադրբեջանի եվրոպական շարժումների միջև»,-ասել է Պինտոն:
Նոյեմբերին ակնկալվում է Հայաստանի եվրոպական շարժման այցն Ադրբեջան, ասել է Պինտոն: Սակայն, չի բացառել, որ վերջին իրադարձությունների պատճառով այցը կարող է հետաձգվել: Մեկ շաբաթից Եվրոպական շարժման վարչությունը կքննարկի այդ կազմակերպությանն Ադրբեջանի լիիրավ անդամակցության հարցը, ասել է Պինտոն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: