7 մարտի 2005 - 08:55 AMT
ԵԱՀԿ-Ն ԵՎ ԲԱՔՎՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՆՑԿԱՑՆԵԼ «ՄՈՆԻՏՈՐ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՄՍԱԳՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԷԼՄԱՐ ՀՈՒՍԵՅՆՈՎԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱԶՆԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ-ն եւ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը պահանջում են ադրբեջանական իշխանություններից անցկացնել «Մոնիտոր» ընդդիմադիր ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանության հանգամանքների մանրակրկիտ հետաքննություն: ԵԱՀԿ-ի զանգվածային լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Խարաշին հայտարարել է, որ անկախ լրագրողի սպանությունը մեծ կորուստ է ադրբեջանական ԶԼՄ-ների համար: Իր հերթին, Բաքվում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ Էլմար Հուսեյնովի սպանությունը մեծ կորուստ է Ադրբեջանում կայուն ժողովրդավարական զարգացման եւ խոքի ազատության համար, իսկ այդ անխոնջ եւ ուժեղ մարդու բացակայությունը դեռ երկար կզգացվի: Դեսպանությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ամեն ինչ անել Հուսեյնովի սպանությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: