Հարավային Կորեան երկամսյա ընդհատումից հետո վերսկսել է իրանական նավթի ներկրումը, հայտնում է իրանական ISNA գործակալությունը:
Ըստ գործակալության, առաջին տանկերը իրանական «սև ոսկով» Հարավային Կորեա կմեկնի սեպտեմբերի 10-ին: Ըստ Platts-ի, ևս երկու տանկեր կուղևորվի ամսվա վերջում: Ընդհանուր առմամբ Իրանից Կորեա սեպտեմբերին կարտահանվի 6 մլն բարել նավթ: Հարավային Կորեան կասեցրել էր իրանական նավթի ներկրումը հուլիսի 1-ին՝ Թեհրանի դեմ ԵՄ պատժամիջոցների շրջանակում: Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն 180 օրով մի քանի երկրների հանել է պատժամիջոցների ցուցակից՝ այդ երկրների կողմից չզտված իրանական նավթի գնումների ծավալների կրճատման պատճառով: Այդ երկրների թվում են Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Մեծ Բրիտանիան: Ասիական երկրները՝ Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Թուրքիան, հանվել էին ցուցակից ավելի վաղ, դեռևս հունիսին: