17 սեպտեմբերի 2012 - 12:56 AMT
Սիրիայում ռազմական հանցագործություններ կատարել են ինչպես իշխանությունները, այնպես էլ գրոհայինները

Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ հանձնաժողովը կարծում է, որ Սիրիայում ռազմական հանցագործություններ կատարել են ինչպես կառավարական ուժերը, այնպես էլ գրոհայինները, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը: «Մարդու իրավունքների կոպիտ խախտումների ինտենսիվությունը և քանակը կտրուկ աճել են»,- հայտարարել է հանձնաժողովի ներկայացուցիչ, բրազիլացի փորձագետ Պաուլու Պինեյրուն:

Հանձնաժողովը կոչ է արել ՄԱԿ ԱԽ-ին հանձնել Սիրիայում հանցագործությունների հետաքննությունը Միջազգային քրեական դատարանին:

ՄԱԿ հատուկ հանձնաժողովը նախապատրաստել է սիրիացիների հերթական ցուցակը, որոնց կասկածում են ռազմական հանցագործություններ կատարելու մեջ: